Մոսկվա–Գյումրի չվերթ իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում

Ուղևորի պատճառով Մոսկվայից Գյումրի մեկնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինվոդիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մատի — Sputnik. Մոսկվայից Գյումրի մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է РЕН-ТВ-ն։

Ըստ տեղեկությունների` օդանավի հրամանատարը Ստավրոպոլի երկրամասում վայրէջք կատարելու որոշումը կայացրել է ոչ ադեկվատ ուղևորի պատճառով։

Տղամարդուն իջեցրել են օդանավակայանում, և 50 րոպե անց ինքնաթիռը շարունակել է ուղղությունը։