ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանը 2018 թ-ին «Շանթ 2018» զորավարժություններ կանցկացնի։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է Razm.info-ին։
Նար խոսքով` սահմանադրության փոփոխությունից հետո, հրամանատարման ուղղահայացի փոփոխության համատեքստում, հատկապես կարևոր է փորձարկել վարչապետ — կառավարություն — անվտանգության խորհուրդ-ՊՆ-ԳՇ-պետական կառավարման մարմիններ միասնականության արձագանքը առկա սպառնալիքին կամ իրավիճակի զարգացումներին։
«Այդ առումով «Շանթ-2018»-ը շատ ինտերակտիվ է լինելու։ Այն կներառի ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ թույլ տալով յուրաքանչյուր նախարարությանը խաղարկել սեփական որոշումների կայացումը, փաստաթղթերի նախապատրաստումը, հաշվետվողականության ապահովումը և այլն»,- ասել է նախարարը։
Նա հիշեցրել է «Շանթ-2015» զորավարժությունը, որի հիմքում պետական ողջ համակարգը խաղաղ վիճակից պատերազմականի բերելու իրադրության խաղարկումն էր։ Վիգեն Սարգսյանն այդ զորավարժության շտաբի ղեկավարն էր և պատասխանատու էր ԶՈւ լուծվող խնդիրների հետ պետական համակարգի ներդաշնակեցման համար։