Մահացել է իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանը

2013թ-ին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում «Փարվիզ» ֆիլմին, որտեղ խաղացել էր Լևոն Հաֆթվանը «Արծաթե ծիրան» է շնորհվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտ — Sputnik. Մարտի 10-ին, 51 տարեկան հասակում կյանքից հեռացել է իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանը։ Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը։

Այս մասին տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։

Հաֆթվանը խաղացել է «Քուփալ» և «Փարվիզ» ֆիլմերում:

«Ոսկե ծիրան» ու ծիրանօրհնեք. Երևանում մեկնարկեց «ծիրանային» շաբաթը

Հաֆթվանը սրտի կաթված է ստացել «Մթության հարսնացու» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ, մարտի 9–ին։ Նրան տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և հաջորդ օրը մահացել է:

Հաֆթվանը մի քանի տարի ապրել է Կանադայում և 2010թ. վերադարձել Իրան՝ խաղալու համար Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» սև կատակերգություն-դրամայում։

Նա 2014թ-ին լավագույն դերասան է ճանաչվել Դակկայի 13-րդ միջազգային կինոփառատոնում:

2013թ-ին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում «Փարվիզ» ֆիլմին «Արծաթե ծիրան» է շնորհվել ։

Հաֆթվանն լավագույն դերասանի կոչմանն է արժանացել 2017 թ-ին Համիլթոնի միջազգային կինոփառատոնում՝ Կազեմ Մոլլայի «Քուփալ» դրամայում մարմնավորած դերի համար:

Լևոն Հաֆթվանին կհուղարկավորեն Թեհրանի հայկական գերեզմանոցում: