Բանկից վարկ էր վերցրել կնոջ համար մարդասպան վարձելու նպատակով

Կնոջը սպանելու նպատակով 22-ամյա սանկտպետերբուրգցին բանկից վարկ է վերցրել, բայց գումարը վճարել է ոստիկանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի 22-ամյա բնակիչը կնոջը սպանելու համար հատուկ մարդասպան` քիլեր, վարձելու նպատակով որոշել էր դիմել բանկի օգնությանը` այնտեղ վարկ ձևակերպելով։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Տղամարդը բանկից 40 հազար ռուբլի վարկ էր վերցրել, որպեսզի քիլերին կանխավճար տա: Որպես վարկի նպատակ` նա բանկում հիշատակել էր անձնական կարիքները` բնականաբար լռելով իր իրական նպատակի մասին:

Կնոջը որոշել էր սպանել 2017թ. ամռանը և անմիջապես սկսել էր մարդասպանի համապատասխան թեկնածուի փնտրել։ Թերևս ալկոհոլի սեղանի շուրջ նա չդիմանալով խղճի խայթոցներին` անկեղծացել էր ընկերոջ մոտ և նրան պատմել իր մտադրության մասին։ Ընկերն էլ նախատեսվող սպանության մասին տեղեկացրել էր ոստիկանությանը:

Ադրբեջանցի վարձու մարդասպանին դատում են. նա արդեն բանտում է հայի սպանության համար

Ոստիկանությունում որոշել էին պարզել, թե որքանով են նրա մտադրությունները լուրջ։ Ուստի ոստիկանության աշխատակիցներից մեկը ներկայացել էր որպես մարդասպան և հանձնառել երիտասարդի կնոջ սպանության առաքելությունը։

Հանդիպման ժամանակ պետերբուրգցին «քիլերին» երկու դանակ էր փոխանցել, ինչպես նաև՝ կնոջ հասցեն ու լուսանկարները: Նրան ձերբակալել են իբրև թե կատարված սպանության դիմաց «ոստիկան-քիլերին» գումար վճարելու ժամանակ:

Մարտի 9-ին դատարանը անհաջողակ ամուսնուն դատապարտեց 9 տարվա ազատազրկման: Իսկ կինը, բնականաբար, բաժանվեց վտանգավոր կողակցից։

Որպես հանցագործության շարժառիթ` տղամարդը դատարանում նշել էր անձնական խոր հակակրանքը կնոջ հանդեպ: