ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային ԱԳՆ են կանչել և բողոքի նոտա հանձնել Արցախի նախագահ Բակո Սահակյանի` Վաշինգտոն նախատեսած այցի առնչությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանական ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտային ԱԳՆ են կանչել և Ադրբեջանի արտգործնախարարության կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված բողոքի նոտա են փոխանցել», — ՌԻԱ Նովոստին մեջբերում կատարել հաղորդագրությունից։
Նշենք, որ Արցախի նախագահը երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա ու կմասնակցի միջոցառումներին։