Ադրբեջանցի կնոջը սպանել են Սուխումում «Կալաշինկովից» արձակած կրակոցով

Ողբերգության պատճառը հավանաբար ընտանեկան վեճն է եղել։ Երեք տարի առաջ դատարանը բավարարել է Գուլգազ Մամեդովայի` Վիկտոր Ջանբայի դեմ հայցը և թույլ տվել, որ երեխան ապրի մոր հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Սուխումում մարտի 11-ին սպանվել է ադրբեջանցի Գուլգազ Մամեդովան։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ ժամը 14։30-ի սահմանում 1978 թվականին ծնված Վիկտոր Ջամբան ընտանեկան վեճից հետո կրակել է 1987 թվականին ծնված Գուլգազ Մամեդովայի ուղղությամբ, որը ստացած վնասվածքներից մահացել է։

«Սպանողը Ջանբան է, զոհը` Մամեդովան։ Մեղավորը ներկայացել է մեղայականով, նրան ձերբակալել են»,- այս մասին հայտնել են Աբխազիայի ՆԳՆ-ից։

Աղբյուրի համաձայն` մարդասպանը հրազեն է կիրառել։ Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել են 7,62 մմ տրամաչափով «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ և կրակած փամփուշտներ։

Ավելի վաղ 2015թ-ի հուլիսի 24-ին Սուխումի քաղաքային դատարանի դատավոր Օրհան Չեդիան բավարարել է Ջանբայի դեմ Մամեդովայի հարցը նրանց անչափահաս որդու բնակության վայրի մասին` որդուն թողնելով մոր հետ։

Սուխումի դատախազությունը Ջանբայի նկատմամբ հարուցել է քրեական գործ «սպանության» և «անօրինական զենք ձեռք բերելու և պահելու» հոդվածներով։