Սվետլանա Լոբոդայի ապագա երեխայի հնարավոր հայրը Rammstein-ի անդամներից մեկն է

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան հայտարարել է, որ պատրաստվում է դեկրետային արձակուրդի մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայտնի ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան հայտնել է, որ հղի է։

Նա որոշել է այդ մասին տեղեկացնել երկրպագուներին BraVo միջազգային պոֆեսիոնալ երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որի բացումը տեղի է ունեցել մարտի 10-ին Կրեմլի պետական պալատում։ Բազմաթիվ երկրպագուներ և լրագրողներ քննարկել են երգչուհու հղիությունը՝ փորձելով կռահել, թե ով է ապագա երեխայի հայրը։

Ի դեպ Նիկոլայ Բասկովը «Ժարա» երաժշտական մրցանակաբաշխության բեմից անզգուշորեն տեղեկացրել էր, որ երգչուհին շուտով մայր կդառնա։

Բրիտանացի հաղորդավարը նշել է Քարդաշյանների տոհմի ամենագեղեցիկ աղջկա անունը

Այնինչ Լոբոդան մտադիր էր թաքցնել այդ փաստը։ Սակայն գործընկերների հայտարարություններից հետո ի վերջո նա որոշեց պարզաբանել բոլոր հարցերը։ Մասնավորապես, նա խոստովանել է, որ դադարեցնում է իր ելույթները, իսկ դրա պատճառը յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարևոր իրադարձությունն է`հղիությունը։ Երգչուհին նշել է, որ դա մեծ հրաշք է իր համար, և նա շնորհակալ է Աստծուն նման նվերի համար։

«Ես արձակուրդ եմ գնում։ Հեռանում եմ, որպեսզի նախապատրաստվեմ յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարևոր իրադարձությանը՝ երեխայի ծնունդին։ Ինձ համար դա մեծ հրաշք է։ Ես շնորհակալ եմ երկնքին, ձեզ՝ ձեր սիրո և գնահատականի համար։ Արդեն հունիսին կրկին կներկայանամ համերգներով։ Ձեր՝ Լոբոդա», — Instagram սոցալական ցանցում տեղադրված լուսանկարի տակ մակագրել է երգչուհին։

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում և սոցցանցերում լուրեր են պտտվում այն մասին, թե Սվետլանա Լոբոդայի ապագա երեխայի հնարավոր հայրը Թիլ Լինդեմանն է՝ Rammstein գերմանական ռոք խմբի անդամը։