ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Այսօր ցերեկը`ժամը 13:30-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 11ա շենքի բնակարաններից մեկում դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները շենքի 93-րդ բնակարանի հյուրասենյակում` բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրոջ` 65-ամյա Կարեն Աղաբաբյանի դին: Ոստիկանությունն արդեն երկու կասկածյալի հայտնաբերել և տեղափոխել է Ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Սպանվածի հարևանների, ականատեսների հավաստիացմամբ`սպանվածը 2 ծանոթների հետ կերուխում է արել իր բնակարանում, հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է սպանությամբ: Երախտամոռ հյուրերը դաժանորեն սպանել են տանտիրոջը։