Բնակարանի դուռը բացել են և լոգարանում հայտնաբերել երիտասարդի կախված դին

Երևանի բնակարաններից մեկում այսօր կախված դի է հայտնաբերվել։ Ոստիկանները դեռ չեն հստակեցրել` տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե սպանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Այսօր առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 100 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1980թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին: Այս մասին նշված է արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։ Մահացածի սեռը չի հստակեցվում։

Նրա մորը հոգեբանական օգնություն է ցուցաբերվել։

Ոստիկանությունը դեռևս հստակ տվյալներ չունի` տեղի ունեցածն ինքնասպանությո՞ւն է, թե սպանություն։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։