Իրանի արևմուտքում թուրքական մարդատար ինքնաթիռ է կործանվել

Շարժայից Ստամբուլ ուղևորվող ինքնաթիռն Իրանի օդային տարածություն մտնելուց հետո անհետացել է ռադարների տեսադաշտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Իրանի արևմուտքում վթարի է ենթարկվել թուրքական մարդատար ինքնաթիռ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ISNA գործակալությանը, որն իր հերթին մեջբերում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչի խոսքերը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ կործանված ինքնաթիռը մասնավոր է եղել։

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը Շարժա-Ստամբուլ չվերթով թռիչք էր իրականացնում։ Օդանավը կործանվել է Չեխարմեխալ և Բախտիարիա նահանգում։ Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է։

Sky News Arabia-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 11-20 մարդ։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներ։