Հային մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ․ Դուբայում նրան մահապատիժ է սպառնում

Հայ առևտրականը ոտքի է հանել Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ԱՄԷ-ի իրավապահ մարմինները Դուբայի հայտնի Պալմ Ջումերյա կղզու հյուրանոցներից մեկում ձերբակալել են 38-ամյա հայի։ Նա մեղադրվում է անօրինական կերպով թմրանյութեր օգտագործելու և վաճառելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է «Նովոստի զալիվա» կայքը։

Օտարերկրացիները Հայաստանում թմրանյութ են վաճառել

«Թմրանյութերի վաճառքի հսկողության բաժնի աշխատակիցները հայի հյուրանոցի համարից գտել և առգրավել են 10 փաթեթ կամ 113 գրամ կոկաին», — ասվում է հրապարակման մեջ։

Ոստիկանությունը ձերբակալել է հյուրանոցի նախասրահում առևտրով զբաղվող հային։ Նրա պիջակի ձախ գրպանում երկու փաթեթ կոկաին են գտել։

Ձերբակալվածն արդարացել է, թե իր մոտ ընդամենը երկու փաթեթ կոկաին է եղել, որն անձնական օգտագործման համար է։ Սակայն ոստիկանությունը զննել է նրա հյուրանոցային համարը և այնտեղ ևս ութ փաթեթ թմրանյութ հայտնաբերել։

Հարուցվել է քրեական գործ, դատը նշանակված է մարտի 22-ին։ ԱՄԷ-ում մինչև այդ եղել են դեպքեր, երբ թմրանյութեր վաճառողին դատապարտել են մահապատժի։ Երկու տարի առաջ Պակիստանի քաղաքացուն մահապատժի ենթարկեցին, երբ հաջողվեց ապացուցել նրա մեղքը։