Ձնախառն անձրևը կփչացնի գարնանային տրամադրությունը. եղանակի տեսություն

Հայաստանում առաջիկա օրերին եղանակը փոփոխական կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայաստանի տարածքում հաջորդ շաբաթվա կեսին ձնախառն անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Մարտի 11-ից 14-ի գիշերը, 15-ի ցերեկն առանց տեղումների եղանակ կլինի: Մարտի 14-ի օրվա երկրորդ կեսից, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ձնախառն անձրև կտեղա հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Վայոց Ձորում, Արագածոտնում։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մարտի 11-ից 14-ի գիշերը, 15-ի ցերեկը տեղումներ չեն լինի, 14-ին օրվա երկրորդ կեսին, 15-ի գիշերն անձրև կտեղա։

Այսօր` մարտի 11-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 15-17, գիշերային ժամերին`4-6 աստիճան տաքություն: