ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Սարատովի մարզում ահաբեկչության փորձը

Անվտանգության մարմինների աշխատակիցները փորձել են կանգնեցնել հանցագործների մեքենան, բայց նրանք զինված դիմադրություն են ցուցաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Սարատովի մարզում հանցագործ խմբավորման կողմից ահաբեկչության փորձը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հանրային կապերի կենտրոնին:

Միգրանտն ահաբեկչություն էր ծրագրել Սանկտ Պետերբուրգում. Ռուսաստանի ԱԴԾ

Այսօր անվտանգության մարմինների աշխատակիցները փորձել են կանգնեցնել հանցագործների ավտոմեքենան, բայց նրանք զինված դիմադրություն են ցուցաբերել: Փոխհրաձգության ժամանակ չարագործները վնասազերծվել են։ Հաղորդվում է, որ հանցագործները սպանվել են:

Դեպքի վայրում ուժայինները հայտնաբերել են հրացաններ, ինքնաշեն ձեռքի նռնակ և մոտ երեք կիլոգրամ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն ռումբ:

Անվտանգության դաշնային ծառայության՝ Սարատովի մարզի հարցերով հետաքննությունների դաշնային բյուրոն քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության նախապատրաստման մասին: Քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: