Նա երբեմն անհեթեթություններ է ասում. Պուտինը «բողոքել» է իր մամուլի քարտուղարից

Վլադիմիր Պուտինն ասել է, որ չի հետևում իր աշխատակազմի անդամների ասածներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահը չի կարող և չպետք է հետի իր 2000 մարդու կազմված աշխատակազմի անդամների բոլոր հայտարարություններին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է NBC-ին։

«Նման բան երբեք չի եղել». Պուտինը խոսել է արջի հետ լուսանկարի մասին

Նա օրինակ է բերել իր մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

«Այ դիմացս նստած է իմ մամուլի քարտուղար Պեսկովը, նա երբեմն այնպիսի անհեթեթություններ է ասում, որ հեռուստացույցի դիմաց նստած մտածում եմ` տեսնես ինչ է պատմում»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդին զարմացնում է այն, որ համարում են, թե ինքը կարող է ամեն ինչ վերահսկել։ Լրագրող Մեգան Քելլին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխի` 2016 թվականին ասածը, ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ գաղափար չունի, թե ինչ է նա ուզել ասել։

Կրուտսկիխը համաժողովում հայտարարել էր, որ Ռուսաստանն «այժմ այն պահի շեմին է, երբ հավասարը հավասարի հետ է խոսելու ամերիկացիների հետ տեղեկատվական տարածքում»։