Վարդան Ղուկասյանը list.am-ով վաճառում է ունեցվածքը

«Ժամանակ» օրաթերթը վստահեցնում է, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործերը լավ չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Թեև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաջողվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, նրա գործերն այնքան էլ լավ չեն: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Տևական ժամանակ է՝ Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Նույնիսկ այն աստիճան, որ սկսել է վաճառքի հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ»,- նշված է հոդվածում։

Ըստ «Ժամանակի»` ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը ժամանակ առաջ տեղադրված էր անգամ List.am հայտարարությունների կայքում, իսկ նշած հեռախոսահամարով զանգահարելիս զանգին պատասխանում էր անձամբ Վարդան Ղուկասյանը»: