Կներեք, չդիմացա. հայտնի պարուհի Վարդան ցուցադրել է վոկալային տվյալները. տեսանյութ

Հայկական արմատներ ունեցող պարուհի Վարդան ներողություն է խնդրել երկրպագուներից և... երգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ռեստորանում լսած երգը pol-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդային (Վարդանուշ Մարտիրոսյան) ստիպել է ցուցադրել վոկալային տվյալները։ Նա երգել է «Բրեմենյան երաժիշտներ» մուլտֆիլմից հայտնի «Солнце взойдёт» երգը, տեսանկարել ու տեսանյութը հրապարակել Instagram-ում։

«Կներեք, չդիմացա, նստած էի ռեստորանում և լսեցի այս երգը։ Այնքան մեծ էր երգելու ցանկությունը, որ չզսպեցի ինձ ու երգեցի հենց ռեստորանում, կամաց, բայց երգեցի»,- գրել է նա։

Պարուհին պատմել է, որ հետո եկել է տուն, գտել երգի երաժշտությունը և որոշել է նաև տանը երգել։

«Երգում եմ առաջին անգամ, տոնայնությունն ինձ համար բարձր է, և ընդհանարապես ես 4 տարի վոկալով չեմ զբաղվել, բայց սրտանց երգելու համար դրանք կարևոր չեն»,- գրել է նա։

Վարդան խորհուրդ է տվել` եթե ուզում եք երգել, երգեք, ուզում եք պարել, պարեք։

 

«Մյուսները թող դիմանան, ինչպես իմ կատուն։ Ում դուր չի գալիս իմ երգելը, կարող է անձայն հիանալ իմ Տիտոյով»,- նշել է նա։

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմանդամ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ու ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։