ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավարուհի և արդեն հանրահայտ երգչուհի Օլգա Բուզովան Instagram-ում պատմել է իր ուրախության մասին. Նրա նոր հիթը, որը կոչվում է «Նա չի վախենում», առաջին տեղում է, այդ թվում` Հայաստանում։
Բուզովան իր էջում գրել է, որ նոր երգը առաջին տեղում է առցանց երաժշտական խանութներից մեկում։
«Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Լատվիա, Ուկրաինա և ոչ միայն… Շնորհակալություն ձեր սիրո համար։ Շնորհակալություն, Օրենբուրգ։ Դուք բոլորդ գիտեք։ Անձամբ եք տեսել և լսել», — գրել է Բուզովան։
Նշենք, որ երգչուհու պրոդյուսերն ու տնօրենն` Արամ Արչերն է։ Որոշ տվյալների համաձայն` նա հայկական արմատներ ունի, բայց ռուսական ԶԼՄ-ներում նրան «իսկական միստիֆիկատոր են» անվանում, քանի որ տղամարդը թաքցնում է իր ազգանունը։