Լիոնել Մեսսին եռակի հայր է դարձել

Լիոնել Մեսսին այսօր առավոտյան երրորդ անգամ հայրիկ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որդի է ունեցել։ Այս մասին երջանիկ հայրիկը հայտնել է Instagram-ում։

«Բարի գալուստ, Չիրո։ Փառք աստծուն, ամեն ինչ կատարյալ է անցել: Մայրն ու նա շատ լավ են: Մենք սուպեր երջանիկ ենք»,- գրել է ֆուտբոլային աստղը։

Նախապես հայտարարվել էր, որ Լիոնել Մեսսին անձնական պատճառներով չի մասնակցելու Մալագայի հետ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղին: Մեսսիի հրապարակումից հետո պատճառը գաղտնազերծվեց։

Նշենք, որ Մեսսիի և Անտոնելա Ռոկուցոյի առաջնեկը լույս աշխարհ էր եկել 2012թ-ին։ Նրան կոչել էի Տիագո։ Երկրորդ որդին` Մատտեոն, ծնվել էր 2015թ-ին։