ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Մարտի 10-ին, ժամը 21:32-ին փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ռոբոտների գործարանի մոտ այրվում է ավտոտեխսպասարկման կետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկել է Գ. Շերամի փողոցի թիվ 98/8 հասցեում գտնվող «DG» ավտոտեխսպասարկման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել՝ 22:12-ին: