Հայաստանում 13 տարեկան աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել

Դպրոցականն ինքնասպանություն գործելու նպատակով հակապսիխոտիկ դեղահաբեր է խմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Հայաստանի Կոտայքի մարզում 13-ամյա դպրոցական աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Մուրացան» բժշկական կենտրոնից, որտեղ երեխան տեղափոխվել է շտապօգնության ավտոմեքենայով։

Մարտի 9-ին երեխան տանը միանգամից 10 դեղահաբ «Ազալեպտին» հակապսիխոտիկ դեղամիջոց է խմել, որից հետո դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։

«Մուրացան» ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ բժիշկները դրական դինամիկա են գրանցվել, և երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

Թե ինչն է նրան դրդել նման քայլի դիմել, առայժմ հայտնի չէ։