ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Մարտի 10-ին, ժամը 15:37-ին փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Եռաբլուր պանթեոնում մի քաղաքացի իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու շտապօգնության բժիշկները պարզել են, որ տուժածը 57 տարեկան է։
ԱԻՆ-ը հայտնում է, որ հոգեբանական աջակցության բաժնի աշխատակցի կողմից քաղաքացին հոգեբանական աջակցություն է ստացել։
Շտապօգնության բժիշկները տեղում վիրակապել են թևի վնասված հատվածները։
Քաղաքացուն տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նա, հրաժարվելով բուժօգնությունից, դուրս է գրվել: