ՌԱԴԻՈ

Տոնոյան. «Ադրբեջանի ցանկացած զորավարժություն հակահայկական ուղղվածություն ունի»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների իրական ենթատեքստը` չբացառելով այդ ընթացքում Հայաստանի սահմանների նկատմամբ հնարավոր սադրանքները։
Sputnik
Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանի ցանկացած զորավարժություն հակահայկական ուղղվածություն ունի, բայց այս անգամ դրանք ավելի շատ կապված են ներքաղաքական իրավիճակի հետ, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները` ասել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

«Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, թեև ընդդիմությունը չի մասնակցում այդ ընտրություններին, բոյկոտել են դրանք և հայտարարել, որ մարտի 10-ից համազգային ցույցեր են անցկացնելու։ Այսօր արդեն անցկացվելու է առաջին ցույցը»,- ասաց Տոնոյանը`հավելելով, որ այդ իրավիճակում Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են վախեցնել ժողովրդին մարտական գործողությունների հնարավոր վերսկսմամբ։

Տոնոյանը չբացառեց նաև զորավարժությունների ընթացքում Հայաստանի սահմանին հնարավոր սադրանքների հնարավորությունները։

Իրենց քաղաքացիներին մշտապես պահելով լարված վիճակում, իրանագետի դիտարկմամբ, Ադրբեջանի իշխանությունը փորձում է բացառել ներքաղաքական հնարավոր բոլոր պրոցեսները։