ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծատայությունը։
«Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: