ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Այսօր ժամը 14։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակակետի մոտ, որը հայտնի է որպես Փարաքարի «գայի պոստ», 30-ամյա Արմեն Գուլոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Լիլի Ղուկասյանին։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ Ղուկասյանը փողոցը փորձել էր հատել հետիոտնի համար չնախատեսված հատվածով:
Վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։