Ծեծել են Ողջաբերդի գյուղապետին, կնոջն ու տղային

Ծեծելուց հետո վնասել են գյուղապետի որդու ավտոմեքենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երևանի կենտրոնում կախված դիակ են հայտնաբերել

Ոստիկանները պարզել են, որ Ողջաբերդ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ 36-ամյա Սահակ Պապիկյանը և նույն գյուղի 1-ին փողոցի բնակիչ 30-ամյա Աշոտ Մուշեղյանը ծեծել են Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի 1-ին տան բնակիչ 63-ամյա Նորայր Մելքոնյանին, նույն հասցեի բնակիչ 36-ամյա Գրիգոր Մելքոնյանին և նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արևշատ Մելքոնյանին։

Ըստ կայքի` այսօր՝ մարտի 9-ին, գիշերը` ժամը 01։00-ի սահմանում, Ոստիկանության բաժանմունք են հրավիրել Ն. Մելքոնյանին, որը Ողջաբերդ համայնքի ղեկավարն է։ Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Ս. Պապիկյանը, Ա. Մուշեղյանը և Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Մուշեղյանը ծեծել են իրեն, կնոջը՝ 56-ամյա Լիաննա Մելքոնյանին, և որդուն՝ 29-ամյա Նելսոն Մելքոնյանին, իսկ հետո կոտրել են մյուս տղային՝ Գ. Մելքոնյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ապակիներն ու կողային հայելիները։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ գյուղապետի մատնանշած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։