Իվետա Մուկուչյանը խենթացրել է տղամարդկանց իր կիսամերկ և կրքահարույց կերպարով

Երգչուհին ցուցադրել է իր գեղեցիկ բարեմասնությունները և մեջքին արված դաջվածքը՝ ներկայանալով չափազանց բաց և անկեղծ զգեստով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Երգչուհի, մոդել Իվետա Մուկուչյանը խենթացրել է իր տղամարդ բաժանորդներին և երկրպագուներին՝ Instagram-ի էջում տեսագրություն հրապարակելով, որտեղ նա կիսախավար գինետանը ալկոհոլային խմիչք է վայելում:

Իվետան չափազանց մեծ լանջաբացվածքով կարմիր զգեստ է հագել՝ կիսով չափ մերկացնելով կրծքերը:

Տեսագրության մեջ գերիշխում է կարմիրը, որն ավելի է ընգծում նրա կրքահարույց կերպարը:
Հրապարակումը երեք ժամում դիտվել է գրեթե 4,5 հազար անգամ: Իսկ երկրպագուներն ու բաժանորդները տեսագրությունը մեկնաբանել են բազմաթիվ հաճոյախոսություններով: