ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Հայաստանն իրականում այնքան էլ էժան երկիր չէ»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիային մեկնաբանել է ամերիկյան հեղինակավոր GOBankingRates պորտալի`օրեր առաջ հրապարակած ցուցակը, ըստ որի` Հայաստանը 50 ամենաէժան երկրների ցանկում հայտնվել էր 34-րդ տեղում։
Sputnik
Ատոմ Մարգարյան

«Հայաստանն իրականում այնքան էլ էժան երկիր չէ և վարկանիշում ընդամենը 34-րդն է։ Նախկին խորհրդային ու սոցիալիստական ճամբարի երկրներ կան, որ Հայաստանից առաջ են, օրինակ` Վրաստանը 16-րդն է, Մոլդովան` 19-րդը, Ռումինիան` 11-րդը, Ուկրաինան` 6-րդը։ Այսինքն` Հայաստանն այնքան էլ էժան չէ, որքան ներկայացնում են որոշ լրատվամիջոցներն ու մեկնաբանները»,- նշեց

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով, էժանության ցուցանիշը ուսումնասիրության հեղինակները դիտարկում են 5 ենթացուցանիշների տեսանկյունից։ Դրանք են աշխատավարձը, գնողունակությունը, բնակարանների վարձակալության գները, կացության ծախսերը, պարենային զամբյուղի ու կենսապահովման զամբյուղի արժեքները, այդ թվում` տրանսպորտային ծախսերի, ծառայությունների արժեքները, ինչպես նաև ռեստորաններում սնվելու գները։