Գյումրիում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Գյումրեցիները վիճել են ռեստորանի մոտ, նրանցից մեկը գործի է դրել իր մոտ եղած դանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Երևան քաղաքի դատախազության դատախազին պատկանող «Գարուն» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 8-ին։

Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին է զանգել Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետ փողոցի բնակիչ՝ 68-ամյա Լևոն Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 18։10-ի սահմանում Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղի 1 հասցեի «Գարուն» ռեստորանային համալիրի դիմաց անծանոթ անձը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է նրա ձախ ուսին։

Ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը. նա Գյումրի քաղաքի Պ. Սևակ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Ռուդիկ Սարգսյանն է։ Նա բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ ստորագրությամբ բաց է թողնվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ Լ. Սարգսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր և փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։