ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Մարտի 8-ին, ժամը 22:22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 26 շենքի նկուղային հատվածում տղամարդու կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ԱԻՆ–ի կայքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դին հայտնաբերվել է շենքի կիսանկուղային հարկում՝ ճաղավանդակից կախված:
Փրկարարները իջեցրել են (մոտ 60 տարեկան) անձը չպարզված տղամարդու դին: