«Ծիրանենին ցածրադիր գոտիներում սկսել է ծաղկել։ Էտի, բուժման աշխատանքները բարեխիղճ կերպով արվում է։ Մենք օպերատիվ կապի մեջ ենք օդերևութաբանական ծառայության հետ, հիմնականում դրական ջերմաստիճանը պահպանվում է։ Նշանակում է` մոտակա 5 օրերին ցրտահարության վտանգ չունենք։ Եվ լավ է, որ տեղումները լեռնային հատվածներում ձյան տեսքով է, իսկ հարթավայրում` անձրևի, նշանակում է ջրի բալանսի հարցը դուրս կգա կրիտիկականից»,–ասում է Հարությունյանը։
Նա նկատում է, որ այս տարի աշնանացանի տարի էր, նորմալ ամեն ինչ ընթացել է, խոնավության պակասը լրացել է, ջերմությունը նորմայի մեջ է։ Հիմա բավականին լավ վիճակում է աշնանացան ցորենը։ Իսկ նրանք, ովքեր չեն արել աշնանացան, փոխնախարարի հավաստմամբ, կարող են ստանալ գարնանացան ցորեն և հիմա ցանել։ Արդեն տասն օր է սերմնացուի և պարարտանյութի տրամադրումն ու սուբսիդավորումը սկսվել է։