Գագիկ Սուրենյանն արևառատ շաբաթ-կիրակի է խոստանում

Արևառատ հանգստյան օրերն առջևում են։ Անձրևից տխրած քաղաքացիներին ուրախացնում է Գագիկ Սուրենյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն անձրևից ու օդի ջերմաստիճանից նվազումից տխրած մարդկանց ոգևորել է նոր ինֆորմացիայով։

Facebook սոցիալական ցանցի իր էջում Սուրենյանը գրել է, որ կարճ  ժամանակ անց արևն ու տաք գարնանային օրերը կվերադառնան։

«Ժողովուրդ ջան, այս ցրտից ու անձրևից հեչ չընկճվեք)), մեզ սպասվում է տաք և արևառատ շաբաթ-կիրակի»,–գրել է նա:

Չնայած սրան, ՀՀ ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ մարտի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: