Ե՞րբ կդադարի անձրևը. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումները ցույց են տալիս, որ անձրևին ու ամպրոպին կգումարվի քամու ուժգնացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը տեղումներ չեն լինի։:

Մարտի 9-ին առանձին վայրերում քամու ուժգնությունը կհասնի 20-25 մ/վ արագության:

Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի:

Երևանում մարտի 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին քամին կուժգնանա և կհասնի 15-20 մ/վ արագության։

Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի 15-17, գիշերը` 6-8 աստիճան տաքություն։