Ծաղկաձորում կորած երեխային գտան

14 տարեկան երեխային գտել են ճոպանուղու տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Ժամեր առաջ Ծաղկաձորում կորած երեխային գտել են փոսում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ժամը 18:47-ի սահմաններում ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 2004 թ. ծնված Պ. Ա.: Ստացված տեղեկության համաձայն՝ երեխայի հետ ամեն ինչ կարգին է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երեխայի կորելու մասին ահազանգն ԱԻՆ-ը ստացել էր ժամը 16:59-ին:

Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: