ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիկնապահն ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է Strana.ua պարբերականը` անանուն հեղինակներին հղում անելով։
Սերգեյ Գալասյուկն, ով Ազգային ոստիկանության Կիևի բաժանմունքի հատուկ նշանակության ջոկատի ավագ սերժանտ էր, ինքն իրեն գնդակահարել է Կիևի հարավում գտնվող Կոնչա- Զասպա շրջանում տեղակայված նախագահական պալատի պահակետում։
Աղբյուրի հավաստիացմամբ` դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին։
Տեղի ունեցածի մասին առանձին տեղեկություն էր հրապարակել «Правда ТУТ» կայքը, բայց այն շատ արագ հեռացրել էին թե կայքից և թե youtube ալիքից։