Ռուսական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ծխող ուղևորին իջեցնելու նպատակով

Նալչիկից դեպի Մոսկվա թռչող օդանավը պարտադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում, քանի որ ուղևորներից մեկը ծխելու փորձ է կատարել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի պարզաբանումը, հարկադիր վայրէջքի մեղավորը ուղևորներից մեկն է եղել, ով փորձել է օդանավում ծխել։

Ուղևորներից մեկի մահվան պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

«Վոլգոգրադի օդանավակայանի ոստիկանության հերթապահ բաժանմունք հաղորդագրություն է ստացվել, որ Նալչիկից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել, և օդանավում ոստիկանների միջամտության անհրաժեշտություն կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ օդանավի հրամանատարը հրաժարվել է տեղափոխել 1984 թվականի ծնված ուղևորին, որը ծխել է թռիչքի ժամանակ», — լրագրողներին հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ կարգազանց ուղևորին ոստիկանները դուրս են բերել օդանավից և տեղափոխել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրա անունով իրավախախտումների մասին արձանագրություն է կազմվել: