Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Արսենալի» կազմում` «Միլան»-«Արսենալ» խաղի ժամանակ. տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում իր առաջին գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Այսօր կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլանն» իր հարկի տակ ընդունել է «Արսենալին», որի կազմում այսօր խաղում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Հենց նա էլ հանդիպման 14-րդ րոպեին հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալին»՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: Այս պահին «Արսենալը» հաղթում է «Միլանին» 0։1 հաշվով։ Խաղը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ» էր տեղափոխվել հունվարի երրորդ տասնօրյակում, այդ օրվանից նա «զինագործների» կազմում երկու խաղի է մասնակցել։ Առաջին խաղում «Սուոնսիի» հետ կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում և գրեթե չկարողացավ օգնել թիմին, սակայն «Էվերթոնի» հետ երկրորդ խաղն իր հաղթանակն էր։ Մխիթարյանը խաղի ընթացքում երեք գոլային փոխանցում կատարեց և խաղաշրջանի ընթացքում փոխանցումների թվով հավասարվեց չիլիացի Ալեքսիս Սանչեսի հետ, որը «ՄՅու» էր տեղափոխվել։

AC Milan 0-2 Arsenal from Lanesra on Vimeo.