«Երբ սիրում ես կենդանիներին ու շների հետ օգնում ես մարդկանց, երկու բոնուս ես ստանում»,- վստահեցնում է կինոլոգ Լիլիթ Ղազարյանը և պատմում, որ գործի բերումով ստիպված է լինում «շփվել» մահվան հետ։
«Իմ կանչերը մահվան հետ են կապված։ Լարվածությունն ի հայտ է գալիս հատկապես այն ժամանակ, երբ կորած երեխա ես փնտրում, երբ կողքիցդ քայլող մայրը մտածում է, որ հենց այդ շունն է գտնելու մորը, թեև բազում մարդիկ են փնտրում նրա փոքրիկին»,- պատմում է Ղազարյանը։
Նա մեկ այլ օրինակ էլ բերում։ Երբ մարդիկ մնում են փլվածքի տակ, ու բոլորը հաստատ գիտեն, որ ոչ մեկն այդտեղ ողջ չէր մնա, միևնույն է` անընդհատ պտտվում են շան կողքին` վստահ լինելով, որ հենց շունն է գտնելու նրանց հարազատներին, ընդ որում` անպայման ողջ է գտնելու։
«Այդ պահին ոչինչ չես զգում, բայց հետո հետ ես նայում ու հասկանում, որ այդ ամենը քեզ վրա ազդել է, նրանց ցավը դու էլ ես ապրել»,- ասում է Ղազարյանը։