Անհայտ անձը նռնականետից կրակել է կիևյան ռեստորանի վրա

Կրակոցի հետևանքով ռեստորանում հրդեհ է բռնկել, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Կիևի կենտրոնում գտնվող ռեստորանի վրա կրակել են նռնականետից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի ոստիկանության մամուլի ծառայությանը։

Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր Վլադիմիրսկի փողոցում։

Իրավապահները հարցաքննել են ռեստորանի աշխատակիցներին և առգրավել տեսանկարահանող սարքերի տեսանյութերը, որոնք արձանագրել են, թե ինչպես է անհայտ անձը մոտենում ռեստորանից և կրակում նռնականետից։ Զենքի տուբուսը հայտնաբերել են ռեստորանի մոտակայքում։

Հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները։ Պայթյունից հետևանքով պատուհանների ապակիները փշրվել են։

Քրեական գործ է հարուցվել գույքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու փաստով։