ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Կնոջ ներկայությամբ տղամարդիկ ավելի զսպված են»

Կանանց ներկայությունը մեղմում է խորհրդարանական քննարկումների թեժ մթնոլորտը, վստահեցնում է պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը։
Sputnik
Ջեմմա Բաղդասարյան

Կին 18 պատգամավորների ներկայությունը 105 հոգանոց խորհրդարանում բավական է տղամարդկանց քաղաքականությունը մեղմելու, խորհրդարանի պատերի ներսում բորբոքվող կրքերը զսպելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը։

«Կինն ավելի զգայուն է, ավելի դրական է ազդում միջավայրի վրա։ Կնոջ ներկայությամբ տղամարդիկ ավելի զսպված են, ավելի ձգված»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է մարտի 8-ին, այդ օրը կին պատգամավորի համար ամենահաճելի նվերը ուշադրությունն է։

Մեկ տարի առաջ այս օրը Ջեմմա Բաղդասարյանն աշխարհի ամենալավ նվերն է ստացել` դարձել է տատիկ։