Ճապոնիան գերել է. Քարդաշյան քույրերը հիացած են ծագող արևի երկրով

Քիմը, Քորթնին և Քլոեն Տոկիոյում մի քանի օր են անցկացրել և հիացել են ճապոնական մշակույթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Հայտնի հեռուստաաստղեր Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյաններն այցել են ծագող արևի երկիր, որտեղ անմոռանալի արձակուրդ են անցկացրել։

Աստղային քույրերը անընդհատ նկարներ են տեղադրել Տոկիոյից և Կիոտոյից` նշելով, որ իրենց շատ է դուր գալիս ճապոնական մշակույթը։

 

Վառ աքսեսուարները, փայլուն հագուստը և օրիգինալ դիմահարդարումն օգնել են քույրերին ներդաշնակ լինել ճապոնական միջավայրում։ Քիմն ուղևորությունից առաջ մազերը վարդագույն էր ներկել, ինչն այդքան սիրում են ճապոնացի աշակերտուհիները։ Նա նույնիսկ ցույց է տվել անիմե հերոսուհու պատկերը, որը ոգեշնչել է նրան փոխել կերպարը։

Տոկիոյում տեսնելով Չիկագո անունով խանութ` Քիմը չի դիմացել և լուսանկարվել է. նա և Քանյեն նորածին աղջկա անունը Չիկագո են դրել։

 

Առաջնեկին սպասող Քլոե Քարդաշյանը հղիության 8–րդ ամսում է, բայց անդրատլանտյան թռիչքները, ամենայն հավանականությամբ, նրան չեն խանգարում։ Նա անընդհատ լուսանկարներ է տեղարդում Ճապոնիայից։

 

Իսկ Քորթնի Քարդաշյանը որոշել է հանդես գալ ճապոնական նորաձև աղջկա կերպարում և փայլել է վարդագույն մուշտակով։ Քիմը և Քորթնին լուսանկարներ են տեղարդել Shibuya’s Kawaii Monster սրճարանից, որտեղ հսկայական չափաբաժիններով պաղպաղակ են կերել։

 

Ի դեպ, Քորթնին բազմիցս ասել է, որ չի օգտագործում կաթնամթերք, որովհետև դա միանգամից անդրադառնում է իր կազմվածքի վրա։ Բայց, երևում է, նա չի դիմացել այդ աղանդերի գայթակղությանը։