Մխիթարյանն «Արսենալում» ամսվա լավագույն խաղացող ճանաչվեց. քանի գոլային փոխանցում է արել նա

«Արսենալի» կայքում ամսվա լավագույն խաղացողի կոչման համար բաց քվեարկությունն ավարտվեց։ Քվեարկության արդյունքում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պառակտում «Արսենալում». Մխիթարյանը հայտնվել է մեղադրանքների թիրախում

«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին` մեր նոր N7-ին։ Նա ակումբում իր առաջին ամիսն ավարտել է թիմի լավագույն խաղացողի կոչումով», — գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի դեբյուտը թիմում հիանալի է եղել` «Էվերտոնի» հետ խաղում 3 գոլային փոխանցում կատարելով։ Եվս 2 փոխանցում` «Էստերսունդի» հետ խաղում Եվրոպայի Լիգայում, որոնք «Արսենալին» հաղթանակ ապահովեցին 3:0 հաշվով։

«Այսպիսով, Մխիթարյանը փետրվարին յուրաքանչյուր 65.8 րոպեն մեկ գոլային փոխանցում է կատարել», —նշվում է հաղորդագրության մեջ։

Մխիթարյանը ստացել է ձայների գրեթե 3/4-ը։ «Լավագույնի» կոչմանը հավակնում էին 4 ֆուտբոլիստ. Մխիթարյանից բացի, ցանկում էին նաև կիսապաշտպան Ահարոն Ռեմզին, պաշտպաններ Նաչո Մոնրեալն ու Էկտոր Բելերինը։

Մոնրեալն ու Ռեմզին զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։