«Ազնիվ խոսք». ինչպես են հայտնի հայ տղամարդիկ շնորհավորել իրենց կանանց մարտի 8-ը

Հայտնի հայ տղամարդիկ սոցցանցերում շնորհավորել են իրենց բաժանորդներին կանանց միջազգային տոնի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Հայտնի հայ տղամարդկանց շնորհավորանքները ողողել են սոցցանցերը։ Instagram-ում ջերմ բարեմաղթանքներով լուսանկարներ են հրապարակվել։

Հումորիստ և հանդիսավար Միխայիլ Գալուստյանի շնորհավորանքը

«Սիրելի աղջիկներ, կանայք, մայրեր, տատիկներ, քույրեր, Երկիր մոլորակի բոլոր կանայք, շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Ազնիվ խոսք», — ասում է Միխայիլը տեսահոլովակում։

Երգիչ Արամեի շնորհավորանքը

«Շնորհավորում եմ բոլոր կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Մենք Ձեզ շատ ենք սիրում», — գրել է Արամեն։

Երգիչ Աբրահամ Ռուսոյի շնորհավորանքը

«Իմ սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` այդ գեղեցիկ տոնի կապակցությամբ և սեր եմ խոստովանում։ Ձեզ շատ եմ սիրում, առանց ձեզ մեր կյանքը դատարկ է։ Շատ սեր, լիություն և երջանկություն եմ մաղթում։ Պահպանեք ձեզ, դուք մեզ պետք եք։ Սիրում եմ, պաշտում։ Ձեր` Աբրահամ Ռուսո», —տեսաուղերձում ասել է Ռուսսոն։

Հումորիստ և երգիչ Արամ MP3-ի շնորհավորանքը

«Սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավոր ձեզ Մարտի 8-ը: Անսահման սեր և երջանկություն…», — իր լուսանկարի տակ գրել է երաժիշտը, որում նա ձեռքում ծաղիկ է բռնել։

 

Գարիկ Մարտիրոսյանի շնորհավորանքը

Հեռուստահաղորդավար և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կանանց երկու անգամ է շնորհավորել` նախ կակաչներով նկար, այնուհետև` կնոջ լուսանկարը տեղադրելով։

«Հանձին Ժաննա Լևինա-Մարտիրոսյանի` շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին մարտի 8-ի առթիվ», —Comedy Club-ի մասնակիցը գրել է շնորհավորական բացիկում։