Ծաղկաձորում երեխա է կորել

Փրկարարները փորձում են գտնել 14 տարեկան երեխային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Մարտի 8-ին, ժամը 16:59-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում, ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Իրականացվում են որոնողական աշխատանքներ: