«Ձայնի» հայ մասնակցի հետ Մելաձեն երգել է իր սիրելի երգը, իսկ Բաստան հայերեն է բարևել

14–ամյա Կարեն Հայրապետովը երգել է «Ինչքան գեղեցիկ ես դու» երգը Վալերի Մելաձեի երգացանկից, նա առաջադրանքը կատարել է, բայց չի անցել մրցույթի հաջորդ փուլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. «Ձայնը» շոուի հայ մասնակից, 14-ամյա Կարեն Հայրապետովը զարմացրել է ժյուրիի անդամներին հաճելի ձայնով և կատարմամբ, բայց կույր լսումների փուլը չի հաղթահարել. ժյուրիի անդամներից ոչ մեկը չի շրջվել։

Էրիկ Առաքելյանը գերեց «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամ Պելագեային. տեսանյութ

Պատանին երգել է Վալերի Մելաձեի «Ինչքան գեղեցիկ ես դու» երգը, մեծ դիապազոնը թույլ է տվել կատարել բարդ ելևէջները, իսկ դահլիճում ժյուրիի անդամի բազկաթոռին նստած երգիչը չի կարողացել թաքցնել հիացմունքը։

«Երևի համեստություն չի լինի ինչ-որ բան ասելը։ Սա իմ ամենասիրելի երգերից է։ Շնորհակալություն, Կարեն, որ ընտրել ես այն։ Ես երգում էի այս երգը` քեզ մեջքով նստած», — խոստովանել է Մելաձեն։

«Ես էլ, ես էլ», — բացականչել են ժյուրիի մյուս անդամները։

Մելաձեն ասել է, որ իր համար շատ հաճելի է եղել, բայց մեկնաբանություններից զերծ է մնացել։

«Լավ կոմպոզիտոր գտիր, որն ամեն անգամ, երբ ձայնդ կփոխվի, քեզ համար նոր երգ կգրի», — տղային խորհուրդ է տվել Մելաձեն։ Երգչի խոսքով` իր համար նման կոմպոզիտոր կլինի եղբայրը` Կոնստանտին Մելաձեն։

Կարենը պատմել է, որ ապրում է Մոսկվայում, բայց ծնվել է Երևանում։ Դրան ի պատասխան Բաստան ասել է «բարև»։

Հայրապետովը խնդրել է Մելաձեին իր հետ երգել այդ երգը, արտիստը սիրով համաձայնել է։