Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի պաշտոնները

«Ժամանակին» հայտնի է դարձել, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը: Թերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Նկատենք, որ Գևորգյանն արդեն երկու անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը և ևս մեկ անգամ 2014թ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում:

Մնում է պարզել, թե ով է լինելու երկրորդ փոխվարչապետը, իսկ դա շատ բանով կախված է այն հանգամանքից, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի՞ նոր կառավարությանը»: