Տաք անձրև` կանանց տոնին. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 8-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 8-9-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մարտի 8-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: