Թուրքիայում ձերբակալել են 13 ԻՊ–ի կասկածյալ անդամի. նրանք հարձակումներ էին նախապատրաստում

Թուրքական հատուկ ծառայությունների տվյալներով` ձերբակալվածները նախապատրաստում էին մի շարք ահաբեկչական գործողություններ, այդ թվում նաև` ԱՄՆ հյուպատոսության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ադանայում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդու, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» հետ (արգելված որոշ երկրներում) համագործակցության մեջ, հաղորդում է Anadolu–ն։

Թուրքական հատուկ ծառայությունների տվյալներով` ձերբակալվածները նախապատրաստում էին մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել քաղաքում, այդ թվում նաև` ԱՄՆ հյուպատոսությունում։

Նշվում է, որ ձերբակալվածներից 12–ը Սիրիայի քաղաքացիներ են։ Նրանց մոտից առգրավել են տեսանյութեր։

Հիշեցնենք, որ մարտի 5–ից ԱՄՆ–ն հայտարարել էր Ադանայում գործող հյուպատոսությունը որոշ ժամանակով փակելու մասին։ Այս քայլն արվում էր անվտանգության նկատառումներով։