«Ռոստելեկոմի» վաճառքը տեղի կունենա. գնորդը հայտնի է

«Հրապարակ» թերթը գրում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կգնի «Ռոստելեկոմը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Առաջիկա օրերին վերջապես տեղի կունենա «Ռոստելեկոմի» վաճառքը, գնորդը Վիվասել ՄՏՍ-ն է: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Կողմերը գործարքի գինը չեն հրապարակում։ «Կոմերցիոն գաղտնիք է»,- ասացին:

Թերթը հիշեցնում է` «Ռոստելեկոմը» կապվում է ՀՀ վարչապետի «կադր» կապի եւ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի անվան հետ, որը ժամանակներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ վաճառել է իր բաժնեմասը:

«Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընկերության վաճառքը պայմանավորված է «Յուքոմի» հետ չմրցակցելու հանգամանքով»,- նշված է հոդվածում։

Թերթը հիշեցնում է նաև, որ «Յուքոմը» վերջերս գնել է Սամվել Կարապետյանը, եւ մեկ օպերատորով պակաս շուկայական դաշտը դարձել է պակաս մրցակցային, ինչն ավելի ձեռնտու է բիզնես-տեսանկյունից: Իսկ Վիվասելը որոշել է ձեռք բերել ընկերությունը, քանի որ այն ծառայությունները, որ մատուցում են «Յուքոմն» ու «Ռոստելեկոմը», Վիվասելը չուներ: