Երկու պայթյուն է որոտացել Կիևի մետրոպոլիտենի մոտ. լուսանկարներ

Դեպքը տեղի է ունեցել Կիևի մետրոյի «Լեսնայա» կայարանի մոտ։ Որոշ տվյալներով` պայթյունների պատճառը վեճն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Անհայտ անձը նռնակով պայթեցրել է հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառում կայանած ավտոմեքենան։ Կանգառը գտնվում է Կիևի մետրոյի «Լեսնայա» կայարանի մոտ։ Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունն այս մասին հայտնում է Facebook սոցիալական ցանցում։

«Անհայտ պատճառներով վեճ է եղել, որի հետևանքով պայթել են երկու նռնակ, այվել է Toyota Camry-ն։ Երկու ավազակները կարողացել են թաքնվել Բրովարի քաղաք տանող փողոցի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալով` իրավապահները փակել են Բրովարի քաղաք տանող պողոտան։ Տուժածների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ առայժմ չկան։ Սակայն մի տղամարդու բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանության տվյալով` երեկ ուշ երեկոյան ոստիկանության հերթապահ բաժանմունքը հաղորդագրություն է ստացել, որ «Լեսնայա» կայարանի մոտ ավտոմեքենա է պայթել։ Դեպքի վայրում աշխատել են փրկարարներն ու օպերատիվ-քննչական խումբը։