Պարգևների մասին օրենք. Հայաստանի նախագահի և վարչապետի «բրեժնևյան ուղին» փակեցին

Նախագահն արդեն պարգևներ կհանձնի ոչ թե անձամբ, այլ բարձրագույն պաշտոնյաների միջնորդությամբ, ինչպես նաև չի կարող առարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի ընդունեց նախագահի լիազորությունները կրճատելու վերաբերյալ հերթական օրինագիծը։ Այս անգամ խորհրդարանականները փոխեցին տարբեր անձանց պետական պարգևների ներկայացնելու կարգը։

ՀՀ նոր նախագահի լիազորությունները գնալով կրճատվում են

Նոր կարգի համաձայն` նախագահը նախկինի պես պարգևներ և պատվավոր կոչումներ կհանձնի, բայց այդ մասին որոշումները կընդունի ոչ թե անձամբ, այլ երկրի բարձրագույն ղեկավարության միջնորդությամբ` վարչապետի (պարգևների և կոչումների բոլոր տեսակների հարցում), ինչպես նաև խորհրդարանի խոսնակի (օրենսդրական գործունեության հետ կապված պարգևների հարցում), Սահմանադրական դատարանի նախագահի և գերագույն դատական խորհրդի (դատական ոլորտում պարգևների հարցում)։

Եթե նախագահը որոշի առարկել ներկայացված թեկնածուին պարգևատրելու կապակցությամբ, նշված պաշտոնյաները կարող են պնդել իրենց որոշումը։ Այդ ժամանակ գործը կհանձնվի Սահմանադրական դատարան, և այդ ատյանը կասի վերջնական խոսքը։ Եթե կողմ լինի պարգևատրմանը, որոշումն ուժի մեջ կմտնի. նախագահը չի կարող չեղյալ հայտարարել այդ որոշումը։

Օրենքում ևս մի հատկանշական դրույթ կա. գործող նախագահը և վարչապետը չեն կարող պետական պարգևներ ստանալ (այսինքն Բրեժնևի նման պարգևատրեն իրենք իրենց)։ Իսկ ահա խորհրդարանը և դատական համակարգի ղեկավարը տեսականորեն կարող են։